Քաղաքաբնակ տղամարդիկ որոշում կայացնելիս հաշվի են առնում հոր կարծիքը

 Ի՞նչ մտահոգություններ, ի՞նչ ձգտումներ ու ապագայի ի՞նչ տեսլական ունի անկախության սերունդը: Պարզելու համար «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը եւ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուտետը հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի 14-29 տարեկան հազար 2 հարյուր երիտասարդ:
Հարցերի շրջանակն ընդգրկուն է՝ կրթությունից եւ զբաղվածությունից մինչեւ ընտանիքին, կրոնին, ինքնությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
Ավելի քան 24 տոկոսը չի ցանկանում շարունակել կրթությունը՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Հարցվածների ավելի քան 87 տոկոսն իր կյանքի հիմնական նպատակը ծնողներին հպարատանալու առիթ տալն է:
Գյուղաբնակ ամուսնացած կանանց 84,5 տոկոսի, իսկ քաղաքաբնակների 77 տոկոսի համար որոշումներ կայացնելիս ազդեցիկ է ամուսնու դերը:
Հատկանշկան է, որ քաղաքաբնակ տղամարդիկ որոշում կայացնելիս ընդհանրապես չեն ընդգծում իրենց կնոջ ազդեցությունը: Նրանց համար առաջին տեղում հոր, ապա՝ մոր կարծիքն է կարեւոր: Իսկ գյուղաբնակ տղամարդկանց 13 տոկոսը, այնուամենայնիվ, նշել է կնոջ ազդեցության մասին: Առհասարակ, քաղաքաբնակ եւ գյուղաբնակ երիտասարդների պատախաններն էականորեն տարբերվել են:
«Հետազոտությունը երկու պատկեր գծագրեց: Նախ, ընդգծվեցին խնդիրները, հիմնականում՝ կրթության, գործազրկության մասով: Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ կա մի խումբ, որը ցանկանում է փոփոխություններ տեսնել եւ ինքն էլ պատրաստ է այդ փոփոխություններն իրականացնել»,- ասում է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուլիա Բլեզիուսը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image