Ամերիկյան ռեժիսոր եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրաելացի երգչուհի Դանիելա Պիկի հետ։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Daily mail-ին։ 54-ամյա ռեժիսորը նախկինում ամուսնացած չի եղել։
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր նշանադրության մասին հրապարկման հղումը։
Տարանտինոն Դանիելա Պիկին առաջարկություն է արել Լոս-Անջելեսում՝ նվիրելով նշանադրության մատանի։
Նրանք ծանոթացել են 2009 թվականին Իսրաելում, երբ ռեժիսորը մեկնել էր ներկայացնելու իր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։