«Օբամա. Նոր քաղաքացի, ինչպես մյուսները». «Charlie Hebdo»-ի նոր ծաղրանկարը
November 9, 2016
Ֆրանսիական հայտնի երգիծական «Charlie Hebdo» պարբերականը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ նոր ծաղրանկար է հրապարակել:
Ինչպես հայտնում է«Russia Today»-ը, պարբերականի հերթական համարի դեղին էջին Օբաման է պատկերված, որը փախչում է իր ուղղությամբ հրազենով կրակող ոստիկաններից:
Ծաղրանկարի վրա գրած է. «Օբամա. Նոր քաղաքացի, ինչպես մյուսները»: