ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հիրոսիմա իր այցելությունը սկսել է Իվակունի ամերիկյան ավիաբազա այցելությամբ: Նա առաջին ԱՄՆ գործող նախագահն է, որն 1945 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից ատոմային ռմբակոծությունից հետո այցելել է ճապոնական քաղաքը:
Բազայում ելույթից հետո Օբաման ուղեւորվելու է Հիրոսիմայի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհելու զոհերի հիշատակին:
Սպասվում է, որ հիշատակման արարողությանը կմասնակցեն նաեւ Հիրոսիմայի եւ Նագասակիի ողբերգությունը վերապրած երեք մարդ:
Source: Yerkir Media
Link: Օբաման պատմական այց է կատարել Հիրոսիմա