ԱԱԾ-ն գործողություն է իրակացնում գեներալ Մանվելի ու Դոն Պիպոյի տներում

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնում, այդ թվում` գեներալ, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, այդ մասին aysor.am-ի տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «ԱԱԾ-ն մի քանի գործողություն է իրականացնում, որի մասին տվյալներ որոշ ժամանակ անց կներկայացնենք»,- ասաց Գալստյանը:

Մեր տեղեկություններով, ԱԱԾ օպերատիվ ծառայողները գործողություններ են իրականացնում նաև Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող, մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ:

Այս մասին, սակայն, Սամսոն Գալստյանը որևէ բան չասաց` հորդորելով սպասել ավելի ուշ սպասվող հաղորդագրությանը:

Source: Yerkir Media
Link: ԱԱԾ-ն գործողություն է իրակացնում գեներալ Մանվելի ու Դոն Պիպոյի տներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image