Աբխազիայում ցուցարարները հարձակվել են ՆԳՆ շենքի վրա, ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվել

July 6, 2016

azatutyun.am — Աբխազիայում բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել են ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարության շենքի վրա։

Ներքին գործերի նախարարի հրաժարականը պահանջող հազարից ավելի ցուցարարները կոտրել են շենքի ճաղերը և բախվել ոստիկանների հետ։

Դրանից հետո նախագահ Ռաուլ Խաջիմբան ներքին գործերի նախարարին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ցուցարարները պնդում էին, որ ներքին գործերի նախարարը հանցավորության դեմ արդյունավետ չի պայքարել։


Source: Yerkir Media
Link: Աբխազիայում ցուցարարները հարձակվել են ՆԳՆ շենքի վրա, ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image