ԱԳՆ. Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի առկայության մասին լուրերը չեն հաստատվում
April 3, 2017
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի լինելու մասին տեղեկությունները չեն հաստատվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխաբվոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն»,- նշել է Բալայանը։
Ավելի վաղ հաղորդվել էր տոժածների թվում հայերի առկայության մասին: