Ագրարարային համալսարանի 65 ուսանողներ մագիստրոսական կրթություն են ստացել Գերմանիայում

Վերջին 17 տարիների ընթացքում Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի 65 ուսանողներ մագիստրոսական կրթություն են ստացել Գերմանիայի Վայհեն-շտեֆանի Կիրառական գիտությունների համալսարանում, 104 ուսանող էլ գյուղատնտեսական արտադրական պրակտիկան անցել է Գերմանիայում:

Հայկական եւ գերմանական համալսարանների համագործակցությունը մեկնարկել է 1999թ-ին «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական կուրսի շրջանակում: Ծրագրի շրջանավարտները պահանջված եւ մրցունակ մասնագետներ են հայաստանյան եւ միջազգային աշխատաշուկայում: Գերմանիայի կրթության եւ որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտը, երկու տարի ուսումնասիրելով անհրաժեշտ փասթաթղթերի փաթեթը, բարձր է գնահատել «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի իրականացումը Ագրարային համալսարանում եւ կրթական ծրագրին շնորհել է միջազգային հավատարմագրում:

Այսօր Գերմանիայի Վայնհեն-շտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի  «Ագրարային մենեջմենթ» միջազգային ցանցի համակարգող Յոհաննես Հոլցները հենց Ագրարային համալսարանում էլ բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին հանձնեց հավաստագիրը՝ ընդգծելով, որ իրենց համագործակցության հաջորդ քայլը լինելու է շրջանավարտներին երկու բուհերի կրկնակի դիպլոմ շնորհելու գործընթացը: Օրը նշանավորվեց նաեւ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար. նրանց շնորհվեց Ագրարային համալսարանի դիպլոմ եւ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի սերտիֆիկատ:

«Այսօր միջազգային բոլոր բնագավառներում կան խոշոր մարտահրավերներ: Դրանց դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք լուծում կտան մեզ հուզող հացերին: Դրա համար էլ ստեղծել ենք միջազգային այս ցանցը»,- ընդգծեց Վայնհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային ցանցի համակարգող, դոկտոր պրոֆեսոր Յոհաննես Հոլցները:


Source: Yerkir Media
Link: Ագրարարային համալսարանի 65 ուսանողներ մագիստրոսական կրթություն են ստացել Գերմանիայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image