Ադրբեջանական զինուժն ակտիվորեն դիպուկահար հրացաններ է կիրառել

April 18, 2017

Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Սահմանի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական զինուժն ակտիվորեն դիպուկահար հրացաններ է կիրառել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image