Ադրբեջանական կողմին թույլատրվել է սահմանի հյուսիսային ուղղությամբ շարունակել որոնողական աշխատանքները

Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է սահմանի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռևս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական կողմին թույլատրվել է սահմանի հյուսիսային ուղղությամբ շարունակել որոնողական աշխատանքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image