Ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհը
April 20, 2017
Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը:
Գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել:
Հ.Գ. Ապատեղեկավություն տարածող մանյակներին:
Հ.Գ.Գ Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- նշված է գրառման մեջ: