Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image