Հուլիսի 10-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանության երկու գնդապետ է սպանվել, տեղեկացնում է haqqin.az-ը։
Այս մասին ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և Ադրբեջանի անվտանգության խորհրդի համատեղ հայտարարության մեջ։
«Հուլիսի 10-ին, երեկոյան շուրջ 20։00-ին արմատական կրոնական հոսանքի կողմնակիցները (150-200 մարդ), փորձել են Գյանջա քաղաքի գործադիր իշխանության շենքի առջևի կոպտորեն խախտել հասարակական կարգը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները դիմադրել են ոստիկանությանը՝ բութ, ծակող-կտրող գործիքներ կիրառելով։ Բերման է ենթարկվել 40 մարդ։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ոստիկանության երկու սպա է դանակահարվել եւ սպանվել՝ գնդապետ Իլգար Բալակիշիևը և գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը։
Նրանց սպանելու կասկածանքով հետախուզվում են նախկինում սպանության համար դատապարտված Ռաշադ Բեյուկիշիեւը եւ Ֆարուհ Գասիմովը։
Բողոքի ակցիան անցկացվում էր ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի, ում ձերբակալել են հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով։ Վելիեւն ու նրա թիկնապահը վիրավորվել են։
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի Գյանջա քաղաքում ցույցը ցրելիս 2 գնդապետ է սպանվել