Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը

Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018 թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Փաստաթուղթը ներառում է Ադրբեջանի արտաքին և ներքին պարտքերի վիճակագրությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսի սկզբին միայն Ադրբեջանի վարկային համաձայնագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով արտաքին պարտքը կազմել է 9,5 մլրդ դոլար:

2018 թ. 6 ամսում այս երկրի արտաքին պարտքն աճել է 1,1 տոկոսով:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image