Ադրբեջանցուն հաղթած Ալբերտ Ղազարյանին Երեւանում դիմավորել են մեծ շուքով

May 10, 2016

Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում տեղի ունեցած խառը մենամարտերի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:

Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանն Արցախի Հանրապետության դրոշը ձեռքին նվաճումը նվիրեց հայ զինվորներին ու դիրքապահներին:

Մայիսի 10-ին Ղազարյանը եւ Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը ժամանեցին «Երեւան»: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքաված երկրպագուները եւ մարզիկի հարազատները սպասվածի համաձայն մեծ շուքով դիմավորեցին հաղթողին:

Մանրամասները՝ տեսանյութում


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանցուն հաղթած Ալբերտ Ղազարյանին Երեւանում դիմավորել են մեծ շուքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image