«Ազատության» հրապարակից մեկնարկած երթն ի վերջո հասավ Բաղրամյան պողոտա

July 30, 2016

Երեւանի «Ազատության» հրապարկում այսօր կրկին հանրահավաք տեղի ունեցավ, որից հետո երկար քննարկումներից հետո որոշվեց կրկին երթ անցակցնել՝ հասնելով Հանրապետության հրապարակ, այստեղից ցույցը շարժվեց թվում էր թե անորոշ ուղղությամբ, սակայն հասնելով Սայաթ Նովա, ցուցարարները թեքվեցին եւ սկսեցին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա։ Քաղաքացիները պահանջում են ՊՊԾ գնդի վրա գրոհ չիրականացնել, ինչի մասին այսօր ավելի վաղ հայտարարել է ԱԱԾ-ն՝ վերջնաժամկետ ներկայացնելով զինված խմբին։

Բաղրամյան պողոտայում շատ արագ պատնեշ կազմեցին ոստիկանական ուժերը, պողոտան փակվել է նաեւ փշալարով։ Ցուցարարների մի մասը նստել է գետնին, մյուսն էլ առաջ չի շարժվում։


Source: Yerkir Media
Link: «Ազատության» հրապարակից մեկնարկած երթն ի վերջո հասավ Բաղրամյան պողոտա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image