Ազգագրական լավագույն խմբերը՝ մեկ բեմում․ տեղի ունեցավ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
September 29, 2017
«Գաֆէսճեան» քանդակների պարտեզը երեկ երկոյան մարդաշատ էր՝ տեղացիներն ու զբոսաշրջիկները ձեռք ձեռքի էին տվել հայկական շուրջպարի մեջ: Ամենամյա «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին մասնակից 19 խմբերը ներկայացրել են Հայաստանի այս կամ այն տարածաշրջանին բնորոշ պարերն ու երգերը, իսկ ֆիլմերն էլ ներկայացրել են երգի ու պարի հայ երախտավորներին: