Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել (ՈՒՂԻՂ)
July 11, 2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները կքննարկեն մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցերը: