Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ այսօր, հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում մեկ նախագիծ է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին։

Առաջարկվում է, մասնավորապես, կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

Հիշեցնենք, որ օրենքում փոփոխության առիթ է դարձել Երեւանում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը (հոկտեմբերի 7-12)։ Նախատեսվում է ոչ աշխատանքային օրեր հայտարարել հոկտեմբերի 11-12-ը։

 

Source: Yerkir Media
Link: Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image