ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր:  Հայտարարության տակ ստորագրել են նաև Ֆելիքս Ցոլակյանի թափուր մանդատը ստացած Մարտուն Գրիգորյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

Այսպիսով` հայտարարությանը միացած պատգամավորների թիվը հասավ 18-ի: Ավելի վաղ հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ պատգամավորները՝

ԱԺ պատգամավորներ՝ Աշոտ Արսենյան, Ալիկ Սարգսյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Տաճատ Վարդապետյան, Հակոբ Գառնիկի Հակոբյան, Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Հարություն Կարապողոսյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան, Արայիկ Գրիգորյան, Իշխան Զաքարյան,  Ռաֆիկ Գրիգորյան և Ավետ Սարգսյան:

Source: Yerkir Media
Link: ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image