ԱԺ-ի արտահերթ նիստում կքննարկվի «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություններ տալու մասին նախագիծը

Այսօր կեսօրին Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Օրակարգում ընդգրկված են 4 միջազգային պայմանագիր եւ 15 օրինագիծ:

Նախագծերից մի քանիսը գործադիրը համարել է անհետաձգելի: Դրանց թվում է նաեւ «Հրազդան-Ցեմենտ» ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծը:

Վերջին քառօրյայում, քվորում չլինելու պատճառով, այս նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվեց: Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է նախագծի բոլոր երեք ընթերցումները կազմակերպել արտահերթ նիստի ընթացքում:

 

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image