Ազգային ժողովն այսօր ավարտել է Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանին նշանակելու մասին հարցի քննարկումը: Քվեարկությունը՝ փակ, գաղտնի, տեղի կունենա վաղը: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել են, որ կողմ կքվեակեն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը քվեարկությանը չեն մասնակցի, ՕԵԿ-ը միասնական դիրքորոշում չունի՝ կքվեարկեն ազատ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է.
«Սահմանադրական փոփոխություններից հետո սպասելիքները մեծ են: Չեն հավատում, որ բան է փոխվելու: Եվ չեն էլ հավատա, պարոն դատախազ, քանի դեռ շոշափելի արդյունք չեն տեսել: Այս առումով ձեզանից շատ բան է կախված»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան Բիշարյանը ողջունում է Արթուր Դավթյանին այս պաշտոնում առաջադրումը. «Բայց պետք է նաեւ ասեմ, որ ծանր ժառանգություն է ստացել, ու մենք պետք է նրան օգնենք»,- հավելել է նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանը նշել է.
«Պարոն Դավթյան, Ձեզ առաջադրել է մի ուժ, որը հավատացել է, որ հնարավոր է Սահմանադրական փոփոխություների միջոցով վիճակ փոխել: Եթե դուք այսքան երիտասարդ այսպիսի ճանապարհ եք անցել, ուրեմն, կկարողանաք այս պատասխանատվությունը կրել»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ չեն մասնակցելու քվեարկությանը.
«Մենք չենք մասնակցելու Արթուր Դավթյանի քվեարկությանը, բայց ունենք մեր դիրքորոշումը՝ դեմ ենք: Այս ռեժիմի որեւէ նախաձեռնության կողմ լինել չենք կարող եւ մասնակից լինել չենք կարող»:
Source: Yerkir Media
Link: ԱԺ խմբակցությունների ղեկավարները՝ Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնումնշանակելու մասին