ԱԺ նախագահը շնորհավորել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար կատարելու եւ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:

Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն աղետներին դիմակայելու եւ նրանց անխուսափելի հետեւանքները հնարավորինս նվազեցնելու, այլեւ կանխատեսման, կանխարգելման, արագ արձագանքման, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների անշեղ կատարելագործման, բնակչությանն աղետներից պաշտպանվելու գիտելիքներ հաղորդելու գործում: Ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ այս կարեւորագույն ասպարեզներում»,-մասնավորապես ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

Source: Yerkir Media
Link: ԱԺ նախագահը շնորհավորել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image