ԱԺ նիստը չգումարվեց քվորում չլինելու պատճառով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քվորում չլինելու պատճառով նիստ չկարողացավ գումարել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 41 պատգամավոր և  քվորում չկա:

«Մենք չենք կարող այս պահին սկսել աշխատանքը»,- ասաց Բաբլոյանը և հավելեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ պատգամավորների թվի գրանցումը ոչ ավելի, քան 4 ժամ:

Նիստի մեկնարկից 10 րոպե անց արդեն գրանցվել էր 50 պատգամավոր: Արա Բաբլոյանը նշեց, որ առնվազն 53 պատգամավորներ պետք է ներկա լինի:

 

Source: Yerkir Media
Link: ԱԺ նիստը չգումարվեց քվորում չլինելու պատճառով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image