ԱԺ-ն ընտրեց ՍԴ դատավոր եւ Վճռաբեկ դատարանի նախագահ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը:

Փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Արման Դիլանյանը՝ ձայների 81 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ։

Փակ քվեարկությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը։ Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, կողմ է քվեարկել 74, դեմ՝ 10 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Source: Yerkir Media
Link: ԱԺ-ն ընտրեց ՍԴ դատավոր եւ Վճռաբեկ դատարանի նախագահ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image