ԱԺ-ն վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր:

Լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը, դրանց մշակման և գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում երկու երկրների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան:

Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ:

Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության  Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:

Ռուսաստանը 2017 թ. հուլիսին վավերացրել է համաձայնագիրը և ավարտել ներպետական գործընթացները:

Source: Yerkir Media
Link: ԱԺ-ն վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image