ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը
May 30, 2017
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 90 պատգամավոր:
Նիստի օրակարգում ներառված է 5 օրենսդրական նախաձեռնություն:
Արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Այնուհետև խորհրդարանը կքննարկի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Պատգամավորները հաջորդիվ կանդրադառնան «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
Օրակարգի 4-րդ հարցով պատգամավորները կքննարկեն «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Օրակարգի վերջին հարցով էլ խորհրդարանը կքննարկի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: