ԱԺ 5 խմբակցություններ նամակ են գրել ՄԱԿ-ին՝ ընտրությունները վերահսկելու համար

Ազգային ժողովի 5 խմբակցություններ դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ Եվրամիության տրամադրած 2 միլիոն եվրո գումարի դիմաց ձեռքբերվելիք տեսանկահարանման սարքերի գործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցով: Այդ բովանդակությամբ նամակ են ստորագրել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի խմբակցությունների ներկայացուցիչները։

Նրանք ցանկություն են հայտնել,  որպեսզի ՄԱԿ-ն իրականացնի ընտրության օրը ընտրատարածքում կատարվելիք իրադարձություների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը:

Հայտարարության հրապարակմանը ներկա է եղել նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

Ավելի ուշ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին դժվարացել է ասել՝ Միավորված ազգերի կազմակերպությունը կոնկրետ տեսախցիկների տրամադրման հարցում ունեցել է փորձառություն, թե՞ ոչ։

Հիշեցնենք, ՄԱԿ-ը տեւական ժամանակ զբաղվում է զինված հակամարտություների լուծման, աղքատության, համատարած սովի վերացման ու բազում այլ խնդիրներով։


Source: Yerkir Media
Link: ԱԺ 5 խմբակցություններ նամակ են գրել ՄԱԿ-ին՝ ընտրությունները վերահսկելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image