Երեւանում տեղի է ունեցել Պերճուհի Բարսեղյանի «Խանձված օրեր» գրքի շնորհանդես-քննարկումը

 

Բեյրութում լույս տեսած Պերճուհի Բարսեղյանի «Խանձված օրեր» գրքի շնորհանդես-քննարկումը տեղի ունեցավ այսօր Երեւանում: Պերճուհի Բարսեղյանի ամուսինը հայտնի հեղափոխական Սարգիս Բարսեղյանն էր, ով վարում էր Պոլսում Դաշնակցության Բյուրոյի գործերը եւ այն մտավորականների թվում էր, որոնք ձերբակալվեցին 1915 թվականին ու դարձան Ցեղասպանության առաջին նահատակները։

Պերճուհի Բարսեղյանը որդու հետ կարողանում է տեղափոխվել Երեւան, որտեղ էլ 1918-ին դառնում է Հայաստանի առաջին հանրապետության երեք կին պատգամավորներից մեկը։

Պոլսո կյանքը, հեղափոխական նախկին ընթացքը, նա ամբողջացրել է «Խանձված օրեր» հուշագրությունում, որը 1938-1939 թվականներին հրատարակվել է «Հայրենիք» հանդեսում, իսկ 2004թ-ին՝ որդու թարգմանությամբ ֆրանսերենով լույս է տեսել Մարսելում:

Գրվածքի բնագիրը՝ գրքի տեսքով հայ ընթերցողի սեղանին դրվել է Բեյրութի «Բագին» գրական հանդեսի նախկին խմբագիր, ազգային գործիչ, գրող Հակոբ Պալյանի ջանքերով: Նա նաեւ գրքի խմբագիրն է ու առաջաբանի հեղինակը:

Գրողներն ու գրականագետներն այսօր խոսեցին «Խանձուրած օրեր»-ի գեղարվեստական եւ պատմական արժեքի մասի՝ ընդգծելով, որ այն հրաշալի կերպով փոխանցում է ժամանակի շունչը՝ ամենայն մանրամասնություններով ներկայացնելով հայության կյանքն ու կենցաղը. այստեղ կգտնես այնպիսի նորություններ, որոնց մասին ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ կարդալ:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image