Ինչպես խուսափել անտառային հրդեհներից: ՀՀ ԱԻՆ-ը մատնանշում է հրդեհներից խուսափելու մի քանի կանոն:
Խարույկ վառել. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով
Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ
Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր
Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում
Շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ
Ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում
Կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ)
Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ
Թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):