ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկայում է

May 23, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 22-ից աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է շուրջ 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների այլ ներկայացուցիչներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլք:

Նախարարի առաջին հանդիպումը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ:

Source: Yerkir Media
Link: ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկայում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image