Ալաբամայում արտակարգ դրություն է հայտարարված

Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ նախօրյակին Colonial Pipeline ընկերության բենզատարի պայթյունից հետո:

«Արտակարգ դրության ռեժիմը կգործի 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը, եթե որոշումը չեղյալ չհայտարարվի»,- ասված է նահանգապետի կայքում զետեղված հայտարարության  մեջ:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Շելբիի օկրուգում բենզատարի վրա բանվորների բրիգադի աշխատանքների ժամանակ: Այն բանից հետո, երբ էքսկավատորը դիպել է խողովակին, տեղի է ունեցել վառելանյութի բոցավառում, որը հրդեհ է առաջացրել:

Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ հինգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: Ալաբամայում արտակարգ դրություն է հայտարարված

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image