Ալավերդիում ամբողջությամբ ոչ բնակելի տնակ է այրվել
February 26, 2018
Փետրվարի 26-ին` Ժամը 08:18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Հայփեջ» թաղամասում՝ աղբանոցի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացել է ժամը 08:42-ին, մարվել՝ 09:17-ին: Ամբողջությամբ այրվել է չբնակեցված տնակը (2×2մ):