Լեսթերում տեղի ունեցած պայթյունից 4 մարդ է մահացել

February 26, 2018

Փետրվարի 25-ի երեկոյան անգլիական Լեսթեր քաղաքի ոչ մեծ պարենային խանութում  ուժգին պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել 4 մարդ։

Ինչպես հայտնել Է Daily Mail թերթը՝ պայթյունի հետեւանքով ավերվել Է երկհարկանի շենքը, որի առաջին հարկում գտնվում Էր խանութը:

Հրատարակությունը լուսանկարեր ու տեսագրություններ Է հրապարակել արտակարգ պատահարի վայրից, որոնցում երեւում Է այնտեղ մոլեգնող հրդեհը: Իրավապահ մարմինները դեռեւս չեն շտապում տեղի ունեցածը ահաբեկչություն որակել։

Source: Yerkir Media
Link: Լեսթերում տեղի ունեցած պայթյունից 4 մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image