Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Մոսկվայի Բասմանյան դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, քննիչը տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախարարը հաճախ է մեկնում արտասահման գործուղումների և կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում գործադրել վկաների նկատմամբ:

Հետաքննության վարկածով՝ Ուլյուկաեւը «Ռոսնեֆտ» ընկերության ներկայացուցչից որպես կաշառք ապօրինի պահանջել է դրամական միջոցներ՝ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը «Ռոսնեֆտ»-ի կողմից ձեռք բերելու գործարքի վերաբերյալ օրինական դրական եզրակացություն եւ գնահատում տալու համար: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով պետական չինովնիկի նկատմամբ սադրանք:


Source: Yerkir Media
Link: Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image