Ահաբեկչություն՝ Իրանում. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ

Իրանի հարավային Ախվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել: Վիրավորվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա եւ մեկ կին: Կան նաեւ զոհվածներ, որոնց թիվը չի նշվում:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անհայտ անձինք, որոնք եղել են զինվորական հագուստով, մոտակա այգուց կրակ են բացել շքերթի մասնակիցների ուղղությամբ: Հրաձգությունը տեւել է 10 րոպե:

Նշենք, որ այսօր Իրանի տարբեր քաղաքներում զինվորական շքերթներ են անցկացվում՝ նվիրված 1980թ. իրանա-իրաքյան ութամյա պատերազմին:

Source: Yerkir Media
Link: Ահաբեկչություն՝ Իրանում. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image