Ահաբեկչություն Լոնդոնում. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)
June 4, 2017
Հունիսի 3-ին ուշ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22.08 (Երեւանի ժամանակով՝ 01.08) Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ Լոնդոնի կամրջի վրա, սպիտակ բեռնատարը մխրճվել է հետիոտների մեջ, որի արդյունքում մի քանի մարդ տեղում մահացել է։
Անմիջապես դրանից հետո անհայտ անձինք, «Բորո Մարկետ» շրջանում դանակներով զինված հարձակվել են անցորդների վրա։ Պաշտոնական տվյալներով՝ հարձակմանը զոհ է գնացել առնվազն 6 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակվողներից 3-ը տեղում ոչնչացվել է։ Եվս 3-ին փնտրում են։
Ավլի ուշ լոնդոնյան ոստիկանության թվիթերյան էջում կոչ է արվել բնակիչներին՝ վտանգի դեպքում թաքնվել, փախչել կամ հնարավորության դեպքում զանգահարել արտակարգ իրավիճակների ծառայություն։