Ամառային ալերգիաների հիմնական պատճառը ծաղկափոշին է
July 2, 2017
Ամռանը հանդիպող ալերգիաների հիմնական պատճառը ծսղկափոշին է: Ալերգոլոգ Զարուհի Կալիկյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ծաղկափոշին, ընկնելով շնչուղիներ, մարդկանց մոտ փռշտոց է առաջացնում:
«Ալերգիան օրգանիզմի իմունային համակարգի գերզգայուն վիճակն է: Դրա պատճառ կարող են հանդիսանալ նաեւ սեզոնային մրգերն ու բանջարեղենը»,-ասաց նա:
Հիմնականում ալերգիան կրում է քրոնիկ բնույթ, սակայն դրա որոշ ձեւեր բուժելի են:
«Խորհուրդ է տրվում ալերգաների դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ այն կարող է ավելի խորանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ալերգիա ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել բնության գրկում: