Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ
April 29, 2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 29-ին հանդիպում ունեցավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: