Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ԱՄՆ-ում է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ Հայրապետական այցելության շրջանակներում հոկտեմբերի 26-ի առավոտյան այցելեց «Վաչե Մանուկյան» դպրոց և հանդիպեց աշակերտության հետ:

Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց «Արարատ տուն», որտեղ խնամք է մատուցվում հայ տարեցներին:  Հայոց Հայրապետը խնամատար հաստատությանը նվիրաբերեց Գևորգ Սուրենյանցի «Տիրամոր» սրբապատկերի կրկնօրինակը: Այնուհետ Նորին Սրբության ձեռամբ կատարվեց «Արարատ տան» նոր մասնաշենքի հուշաքարի օրհնության արարողությունը:

Երեկոյան Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառ»-ի արարողություն։

Հավելենք, որ այսօր լրանում է Գարեգին 2-րդի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս դառնալու 18 տարին։

Source: Yerkir Media
Link: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ԱՄՆ-ում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image