«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը։
Երկրորդ հորիզոնականում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպն այս անգամ երրորդն է:
Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է գրավել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի «Ալքիմիկոսը» զիջել է իր դիրքերը և հինգերորդն է:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը վեցերորդն է:
Յոթերորդ հորիզոնականում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է:
Ութերորդ տեղում նոր գիրք է՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը իններորդն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը:
Source: Yerkir Media
Link: Ամենավաճառված 10 գրքերը