Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանն արժանացել է 2016 թվականի Պուլիցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում:
«Պոեզիայի անվանակարգում մրցանակը հանձնվում է Փիթեր Բալաքյանի Ozone Journal գրքին` վտանգների ու անորոշությունների գլոբալ դարում կորուստների և ողբերգությունների ականատեսը դարձած պոեմների հավաքածուի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Պուլիցերյան մրցանակաբաշխության ադմինիստրատոր Մայք Փրայդը:
Բալաքյանի Ozone Journal պոեմների գիրքը հրատարակվել է Չիկագոյի համալսարանի կողմից: Գրքի կերպարը հեռուստաընկերության անձնակազմի հետ սիրիական անապատում բացահայտում են Հայոց ցեղասպանությունն ապրածների մասունքները` մտքով գնալով դեպի 1980-ականներ` կերտելով Նյու Յորքի իր սեփական պատմությունը, երբ ՁԻԱՀ-ն ու կլիմայական փոփոխությունները դառնում են իր անձնական պայքարի թեման:
Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը հումանիտար գիտությունների պրոֆեսոր է Քոլգեյթի համալսարանում: Նա յոթ պոեմների և չորս արձակ գրքերի հեղինակ է, այդ թվում և New York Times-ի բեսթսելեր «Այրվող Տիգրիսը. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանը» գիրքը, ինչպես նաև «Ճակատագրի սև շունը» գիրքը, որը PEN/Albrand մրցանակի է արժանացել:
Source: Yerkir Media
Link: Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակի