Ամերիկյան ընկերությունը կմասնակցի Լոռիում Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախագծին

October 25, 2017

Ամերիկյան ընկերությունը կմասնակցի Լոռու մարզում Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծին: Համագործակցությունը ամրապնդվել է «Դեբեդ հիդրո» ընկերության եւ խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «Ռոբբինս քոմփընիի» միջեւ ստորագրված հուշագրով:

Ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի Դեբեդ Հիդրոյի կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով հորատման մեքենա 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունել փորելու համար: Ընկերությունը կապահովի տեղական կադրերի վերապատրաստումը եւ կցուցաբերի տեխնիկական աջակցություն:

էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի համոզմամբ Շնող ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարեւոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ հուշագիրը Հայաստանի եւ Միացյալ նահանգների 25-ամյա գործընկերության եւ էներգետիկայի ոլորտում աճող համագործակցության լավագույն օրինակն է:

Source: Yerkir Media
Link: Ամերիկյան ընկերությունը կմասնակցի Լոռիում Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախագծին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image