Տասնյոթ մարդ է կալանավորվել ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Էդվարդ Ֆլինը:
Ամենաաղքատ եւ քրեածին շրջաններից մեկում՝ Շերման փարքում, բողոքներն օգոստոսի լույս 14-ի գիշերն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել են մի աֆրոամերիկացու: Նա 23-ամյա Սիլվիլ Սմիթն Էր:
Միլուոքիի քաղաքագլուխ Թոմ Բառեթը լրագրողներին հայտնել է, որ արտակարգ պատահարի պահը նկարահանվել է տեսախցիկով:
«Տեսահսկման խցիկը տալիս է այն հարցի պատասխանը, թե Սմիթը զինված Է եղել արդյոք: Եվ ես կարող եմ ասել, որ նրա ձեռքին ատրճանակ է եղել»,- ասել է Բառեթը:
Նրա խոսքով՝ Սմիթը ոստիկաններին ընդառաջ է գնացել ՝ սպառնալով այդ ատրճանակով, եւ այն չի գցել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան համապատասխան նախազգուշացում է արվել: Քաղաքագլուխը նաեւ ճշտել է, որ Սմիթը հարուստ քրեական պատմություն է ունեցել:
Իշխանությունները նաեւ ճշտել են, որ անկարգությունների հետեւանքով տուժել են չորս ոստիկաններ: Բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցներից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Source: Yerkir Media
Link: Ամերիկյան Վիսկոնսին նահանգում տիրող անկարգությունների հետևանքով 17 մարդ է կալանավորվել