ԱՄԷ-ում պետծառայողներին կթույլատրվի աշխատանքի ընթացքում գիրք կարդալ

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) նոյեմբերի 1-ին ընդունել Է օրենք, որը նպատակամղված Է երկրում ընթերցանության ժողովրդականացմանը, հաղորդում Է  Arabian Business հրատարակությանը:

Օրենքը կոչված Է կարեւորելու ընթերցանության դերն այդ երկրում:

Օրենքը, մասնավորապես, պետծառայողներին հնարավորություն Է ընձեռում ընթերցանությամբ զբաղվել  աշխատանքի ընթացքում: Դա իր տեսակի մեջ առաջին օրենսդրական ակտն Է, որը ծառայողներին ընթերցելու իրավունք Է ընձեռում աշխատանքի ժամանակ, քանի որ դա, ինչպես գրում են Էմիրությունների զանգվածային  լրատվամիջոցները, կնպաստի աշխատանքի արտադրողականության  բարձրացմանը:

Օրենքը նաեւ առեւտրական կենտրոններում սրճարաններին պարտավորեցնում Է տպագիր արտադրանք առաջարկել այցելուներին:

Ինչպես նշում Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը, օրենքը միտված Է «մարդկային  կապիտալի զարգացման աջակցմանը» եւ «ԱՄԷ-ի նկարագրի՝ որպես տարածաշրջանում օրինակի ամրանդմանը»:

«Մեր նպատակն Է ընթերցանությունը դարձնել ամենօրյա սովորություն, որը կարմատավորվի մեր քաղաքացիների կյանքում»,- հայտարարել Է Դուբայի տիրակալ եւ ԱՄԷ-ի փոխնախագահ Մուհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Source: Yerkir Media
Link: ԱՄԷ-ում պետծառայողներին կթույլատրվի աշխատանքի ընթացքում գիրք կարդալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image