ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 22 մլն դոլար հատկացնելուն

June 16, 2016

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր առաքելության երրորդ հաշվետվությունը ֆինանսական օգնության շրջանակներում, ինչը թույլ կտա երկրին լրացուցիչ ստանալ 22 մլն դոլար: Այդ մասին հայտնել է հիմնադրամը:

Հաշվետվության համաձայն՝ երկիրը կատարել է տրված վարկի եւ բարեփոխումների ընթացքի գծով իր ստանձնած պարտավորությունները:

Այսպիսով կավարտվի 71,5 մլն դոլարով Հայաստանի ֆինանսական օգնության եռամյա ծրագիրը:

«Չնայած դժվարին արտաքին պայմաններին, ծրագրի կատարումը միանգամայն գոհացուցիչ է, նպատակների մեծ մասը կատարված է»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միցուհիրո Ֆուրուսավան:


Source: Yerkir Media
Link: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 22 մլն դոլար հատկացնելուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image