ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրության մասին
April 14, 2017
Շարունակվում է նախօրեին համացանցում տարածաված ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատակիցների մասնակցույթամբ ընտրություններին առնչվող խորհրդակցության գաղտնալսման շուրջ բուռն քննարկումները: Դեպքը քննարկվում է ինչպես սոցիալական ցանցերում ու քաղաքական շրջանակներում, այնպես էլ իրավապահ եւ անգամ դիվանագիտական շրջանակներում։
Այսօր արդեն այդ խնդրով հայտարարությամբ է հանդես եկել անգամ՝ Միացյալ նահանգների դեսպանատունը, որը ողջունել է ձայնագրության բովանդակության առիթով՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննություն սկսելու մասին հայտարարությունը։
Հայաստանի գլխավոր դատախազի հետ այսօր հանդիպել է նաեւ Եվրամիության դեսպանը, ու օրակարգում կրկին ընտարական հարցերն են եղել։
Համացանցում նախօրեին տարածվել է SAS գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու՝ Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: