ԱՄՆ-ը նախազգուշացնում է Ռուսաստանին

ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանին, որ կրկին ռազմական հարված կհասցնի Սիրիային, եթե Բաշար Ասադի կառավարությունը քիմիական զենք կիրառի։ Այս մասին նշում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։

Այդ թեման արծարծվել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ժնեւում։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը տեղեկություններ ունի, որ Սիրիան պատրաստ է քիմիական զենք կիրառել՝ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող վերջին շրջաններից մեկն ազատատագրելու համար։

Իր հերթին՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ տեղեկություններ ունեն այն մասին, որ «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը նախապատրաստվում է հերթական սադրանքին՝ Իդլիբ նահանգում սիրիական կառավարական ուժերի կողմից քիմիական հարձակման պատրանք ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 2 անգամ՝ 2017-ին եւ 2018-ի ապրիլի 14-ին, հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան քիմիական զենքի կիրառման

 

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը նախազգուշացնում է Ռուսաստանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image