ԱՄՆ-ը ու Ֆրանսիան աջակցում են Իսպանիայի կառավարության սահմանադրական քայլերին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան աջակցում են Իսպանիայի կառավարության սահմանադրական քայլերին՝ միտված երկրի միասնականության պահպանմանը:

«Կատալոնիան Իսպանիայի անբաժան մասն է, և Միացյալ Նահանգները պաշտպանում է իսպանական կառավարության սահմանադրական քայլերը, որոնք միտված են ուժեղ և միասնական Իսպանիայի պահպանմանը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտի հայտարարության մեջ:

«Իսպանիան իրավական պետությունն է, որտեղ գործում են համապատասխան սահմանադրական իրավակարգեր: Մարիանո Ռախոյի կառավարությունը ձգտում է, որպեսզի դրանք պահպանվեն: Այդ հարցում նա կարող է հույս դնել իմ լիակատար աջակցության վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան աջակցում են Իսպանիայի կառավարության սահմանադրական քայլերին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image