ԱՄՆ-ը Պաղեստինին առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պաղեստինցիներին առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ: Այդ մասին հայտնել Է իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով հրեական պետության ոչ կառավարական կազմակերպություների ներկայացուցիչներին, որոնց հետ սեպտեմբերի 2-ին Ռամալլահում հանդիպել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները  եւ միջազգային բանակցություններում վաշինգտոնյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբալթը Աբասին առաջարկել են «հրաժարվել անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարից` հօգուտ Հորդանանի հետ համադաշնության»:

Աբասն ի պատասխան այդ առաջարկի ասել է. «Ես պատրաստ եմ համաձայնել, բայց պայմանով, որ համադաշնության մաս կկազմի Իսրայելը»:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը Պաղեստինին առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image